Հայկական հեռուստաեթերի՝ հարցազրույցի ժանրում 5 լավագույն հաղորդումներն ու դրանց հաղորդավարները

Մեր երկրի քաղաքական նախընտրական թուհուբոհի մեջ  հայկական հեռուստաեթերն այս պահին ավելին, քան քաղաքականացված է: Որ ալիքը միացնես՝ կամ հնդկական է, կամ  նախընտրական … Ու անկեղծ ասած, շատ դեպքերում գերադասում ես կանգ առնել առաջինի վրա: Սակայն ամեն դեպքում կան մի քանի հաղորդումներ, որոնք արժե դիտել, որովհետև այս հաղորդումների շրջանակներում տեղի է ունենում ռացիոնալ քննարկում: Եվ դա միայն հաղորդավարների հստակ, ճշգրիտ ու պատրաստված հարցադրումների ու զրույցը վարելու հմտության շնորհիվ:

«Երկրի հարցը». Հաղորդումը երկար տարիներ եթերում է, ու միշտ չէ, որ ունեցել է այս հստակ ֆորմատը: Սակայն նոր հաղորդավար՝ Դավիթ Սարգսյանի հետ այն նոր շունչ ստացավ ու հիմա հաղորդումը դիտելը հետաքրքիր է, որովհետև հաղորդավարը ոչ թե հարցեր է տալիս ու մի կողմ քաշվում, այլ զրուցում է հյուրի հետ:

«Ռեվոլյուցիա» հաղորդումը վստահաբար կարելի է համարել երկրի թիվ մեկ քաղաքական հարցազրույց-հաղորդումը: Հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի պրոֆեսիոնալիզմի մասին խոսելու կարիք չկա, այն ակնհայտ է, դե իսկ հյուրից ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք նա նկարահանման տաղավար մտնելուց առաջ պլանավորել էլ շրջանցել՝ համաձայնեք, միայն գործի վարպետ լրոգրողին է տրված:

«Բացարձակ արժեք» հաղորդումը ևս ժանրի երկարակյացներից է : Սակայն Արման Խարազյանի հետ այն լիովին վերափոխվեց ու զուտ հարց ու պատասխանից վերածվեց հրաշալի վերլուծական մի հաղորդման, որտեղ անկեղծանում են բոլորը՝ սկսած քաղաքական գործիչներից, մինչև արվեստագետներ ու շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Արման Խարազյանի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ նա սիրում է լսել իր զրուցակցին, ինչը սովորաբար չեն անում այս ժանրի շատ հաղորդավարներ: Իսկ սա չի կարող հյուրին անկեղծության չդրդել: Պատրաստված, կիրթ,  թեման ուսումնասիրած ու ներկայանալի՝  ահա Արման խարազյանի ու նրա հաղորդման  սիրված լինելու հիմնական պատճառները:

«Հետհաշվարկ» հաղորդումը, որ վարում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը, տեսակով ու որակով այն եզակիներից է, որը դիտելը ոչ միայն հետաքրքիր է այլ նաև ճանաչողական: Վերջերս դիտում էի հաղորդման՝ Արման Սաղաթելյանի մասնակցությամբ թողարկումը, որի ընթացքում հաղորդավար-հյուր խորքային ու բազմակողմ դիսկուսիային կարելի էր անվերջ հետևել:

«Օրակարգից դուրս» հաղորդումը Հանրայինի եթերում  վարում է լրագրող Ագնեսա Խամոյանը: Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում մի տեսակ շոկային էր Հանրայինի եթերում տեսնել հաղորոդում, որտեղ հարցազրույցը շատ ավելի բանավեճի ու լեզվակռվի է նման, ինչպես օրինակ՝ երբ հյուրը Արթուր Բաղդասարյանն էր, սակայն համեմատելով հեռուստաալիքի նախորդ՝ «սրբագրված ու գրաքննված» հարցազրույցների հետ, հասկանում եմ, որ լավ է այսպես, քան՝ ինչ կար նախկինում:

Հայկական շոուբիզնեսի գրագողները կամ մաեստրոյի ասած ՛՛գողանալ՝ դեռ չի նշանակում գողություն անել՛՛

Հայկական շոուբիզնեսում մի տհաճ երևույթ կա՝ ոտնատակ տալ ընկածին: Ընդ որում՝ այս հատկանիշը ունեն մեր հայտնիներից բոլորը՝ սկսած սովորական մեկնաբանից մինչև ամենավճարվող ու պահանջված աստղերը: Երեկվա միջադեպը, որը ամբողջ համացանցը քննարկում է ու ոչ մի կերպ չի հանդարտվում, ևս ապացուցում է, որ մեր շոուբիզնեսում լավ գիտեն՝ ում կարելի է կպնել, ում՝ ոչ, ում ասել տաղանդավոր ու նորարար, ում՝ պլագիատով զբաղվող միջակություն: Անկեղծ որ ասեմ, ոչ էլ հետաքրքրված եմ, թե ինչ երգ է երգել կամ ինչ տեսահոլովակ է նկարահանել ՄգեՌ-Արմենիայի քույրը, որովհետև միայն այս ձևակերպումը արդեն հերիք է, որպեսզի դիտարկեմ վերոհիշյալ երգչուհուն որպես ինչ-որ մեկի անունով շոուբիզնես մխրճվող հերթական մեկի: Բայց փաստը, որ աղջկան ուղիղ եթերում մեղադրել են պլագիատի մեջ՝  անհերքելի է: Պարզապես կցանկանայի, որ մեր բոլոր հաղորդավարները համարձակություն ունենային ու հենց այդպես, ուղիղ խոսքով բոլոր մեր երգիչ-երգչուհիների դեմքին ասեին՝ «Դու գրագող ես, դու ուրիշի միտքն ես գողացել, հարգելի՛ս», որովհետև, երբ դա նրանց չի ասվում, նրանք սկսում են կարծել, թե մարդիկ հիմար են, ու հաջորդ անգամ նորից կրկնում են նախորդ փորձը; Հենց դա է  ապացուցում  այս տեսաշարում տեղ գտած կատարողների մեկից ավելի դեպքերում պլագիատի վրա բռնացնելը: Այս շարքում տեղ են գտել այն տեսահոլովակները, որոնք ոճային ու թեմատիկ առումով գրեթե նույնն են, իսկ թե ով է ումից գողացել՝  դատեք ինքներդ։

Սիրուշո-Beyonce

Լիլիթ Հովհաննիսյան-Kalomira

Սոնա Շահգելդյան Ադել

Նորո-Maroon 5

Lara Yolla- Սիրուշո

Pitbull-Նորո

Ովքեր են հայկական շոու բիզնեսի ամենագրագետ հայ հաղորդավարները

Կիրթ, գրագետ, խելացի և ճկուն հաղորդավարների պակաս այսօր հայկական շոու բիզնեսում քիչ կա: Որոշել եմ առանձնացնել այն տղա հաղորդավարներին, ովքեր ունեն վերը նշված հատկանիշները:

Հրաչ Մուրադյան

«Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավար Հրաչ Մուրադյանը կարծում եմ, արդեն ապացուցել է, որ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Հենց նրա հաղորդավարական ձիրքի համար է, որ հաղորդումն այսքան երկար կյանք ունեցավ: Հրաչն այն հաղորդավարներից է, ով բավականին լավ տիրապետում է իր նյութին, տեքստին և միշտ պրոֆեսիոնալ մոտեցնում է ցույց տալիս:

hrach1

Արման Խարազյան

«Բացարձակ արժեք» հաղորդման երիտասարդ հաղորդավար Արման Խարազյանի հաղորդումներն այնքան հետաքրքիր են, որ չես ուզում ալիքը փոխես: Նա միշտ ունենում է տարբեր ստատուսի, տարբեր մակարդակի և տարիքային հյուրեր: Գնահատում եմ այն որ նա միշտ պատրաստ է լինում հաղորդմանը, նախապես լավ ուսումնասիրած է լինում հյուրի անցյալը, ներկան, գործունեությունը, ինչն իհարկե հաճելի է հեռուստադիտողին: Կան օրինակ շատ հաղորդավարներ, ովքեր իրենց հյուրերի հաշվին փորձում են ինքնահաստատվել, բայց Արմանի դեպքում այդ հատկանիշը բացակայում է:

16251274_1190623517722309_85760427_o

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը դեռ Կռունիկ ժամանակներից փայլում էր իր խարիզմայով: Նա և Նազենի Հովհաննիսյանը սպասված դուետ էին բոլոր միջոցառումներին, իսկ այն որ Ավետ Բարսեղյանը նոր երաժշտական նախագիծ է վարում, կարծում եմ՝ նրա համար նոր և ավելի հետաքրքիր աստիճան է: Այստեղ ամեն դեպքում բացահայտվում է մեկ այլ Ավետ Բարսեղյան, ով ավելի թեթև և միևնույն ժամանակ հետաքրքիր է:

%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf

Էրիկ Անթառանյան

Երբ ասում ես Էրիկ Անթառանյան, միանգամից հիշում ես Ռուբիկոնը: Դեռ այն ժամանակվանից Էրիկը դարձավ շատ հեռուստադիտողների սիրելին, ինչը տարիներ անց այդպես էլ չփոխվեց: Հաղորդավարին սիրեցին նաև Ազատ Գոտում, իսկ հիմա նաև Առավոտյան ծրագրում:

erik.png

Արտյոմ Կարապետյան

Արմենիա հեռուստատեսության ամենաոճային հաղորդավար Արտյոմ Կարապետյանը փայլում է թե լրատվական հաղորդման ժամանակ և թե երբ վարում էր Առավոտյան ծրագիրը:

Ինչո՞վ է հիմա զբաղված Տիգրան ժամկոչյանը

Տիգրան Ժամկոչյանի անունը յուրաքանչյուրիս մոտ ասոցիացվում է ռաբիս երաժշտության հետ, իսկ նրա «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգն այնքան շատ էր հնչում ամենուր, որ արդեն անտանելի էր: Հաշվի առնելով, որ Ժամկոչյանի հետ սկսած մեր ռաբիս բոլոր երգիչները  այսօր իսկական «շոուբիզնեսյան օլիգարխներ են» ու մեծ պահանջարկ ունեն, իսկ ահա Ժամկոչյանի մասին բոլորը մոռացել են, որոշեցի գտնել այդ երգչին ու հասկանալ՝ ինչու նա այլևս չի երգում: Ու պատկերացրեք՝ իսկական մշակութային շոկ ապրեցի, երբ պարզեցի, թե ներկայումս ինչով է զբաղվում Ժամկոչյանը: Պարզվում է՝ նա շարունակում է ստեղծագործել, սակայն այն, ինչ նա անում է այսօր՝ ուղղակի հրաշալի է:  Երաժիշտը ստեղծագործում է, ձայնագրվում, տեսանյութեր հրապարակում, որոնց դիտումները չեն գերազանցում  2000-ի սահմանը: Սակայն Տիգրանին դա, ըստ երևույթին, բացարձակ չի մտահոգում, այլապես նա չէր շարունակի նույն ոճի մեջ աշխատել: Ռոքային, ջազային  երանգներով գործիքավորմամբ մեղեդային գործեր, որոնք հաստատ ռաբիս չեն:  Մի տեսակ Joe Cocker-ական«հարբած» ոճ, որը սիրում են շատերը, խոստովանում՝ քչերը: Այ սա արդեն ուրիշ բան հարգելի Տիգրան, թե բա՝ ուր որ գնաս, հետդ կգամ….

Հայտնի ռադիոկայանն Գաբի Գալոյանի առանձին հաղորդում է նվիրել

Պետք է ասեմ, որ հպարտություն ես զգում, երբ քո հայրենակցի մասին օտար երկրում լավ են խոսում, լավ արտահայտվում, գովում, մանավանդ երբ այդ մարդը հայտնի և տաղանդավոր երգչուհի է: Խոսքս Գաբի Գալոյանի մասին է, ով վերջին շրջանում ներկայանցում է բավականին ճաշակով և որակով երգեր:

Կարծում եմ՝ հենց այս կարևոր հանգամանքները հաշվի առնելով էլ, Լիբանանյան «Radio orient», որը բավականին հայտնի ռադիոկայան է անդրադարձել է մեր երգչուհուն և ինչն է ոգևորող, որ մի ամբողջ հաղորդում նվիրել նրան:

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի մուսան երրորդ մասի մարմնավաճառներն են

Հայ դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, հաճախ է զարմացնում իր էքստավագանտ լուքերով: Մանուկն ամեն ինչ անում է՝ բրուտալ ու առնական մարմնի մեջ բիսեքսուալության տարրեր մտցնելու համար: Նա կարող է մատիտ քսել աչքերին,  կրել մեծ սվարովսկի քարով ականջօղ, համբուրվել հայելու մեջ իր արտացոլանքի հետ: Լավ տարբերակ է՝ չե՞ք կարծում. ստեղծել մի կերպար, որը կարող է միաժամանակ և՛ կանանց և՛ համասեռամոլ տղամարդկանց գրավել: Սակայն Մանուկի վերջին՝ «ծիգռովկան» իրոք պերեբոր էր, որովհետև եթե նախորդ նրա կանացի աքսեսուարները շեղվածների կողմից գլամուռային սեքսուալություն են ընկալվում, ապա «ծիգռովկան» Մանուկին զրկելով գլամուռի բոլոր դրսևորումներից, նրան դարձրել է  երրորդ մասի  կերպարներից մեկը՝ նույնքան անճաշակ ու ԷԺԱՆ…

Հայկական շոու-բիզնեսի` քթի վիրահատության դիմած հերթական տղամարդը. Վաչե Ամարյան

Վերջերս անընդհատ քննարկվում են հայ հայտնի երգչուհիների ու դերասանուհիների պլաստիկ վիրահատությունները ու հատկապես քննադատվում է այն, որ այդ միջամտությունները տարերային քարոզ են դառնում անչափահասների ու դեռահասների շրջանում: Սակայն ոչ միայն շոուբիզնեսի կին ներկայացուցիչներն են տարված այս մոլուցքով: Ավելին, հայ հայտնի տղամարդիկ վերջին շրջանում նույնիսկ  գերազանցում են կանանց այս առումով: Ասվածի ապացույցն է պլաստիկ վիրահատության դիմած հերթական հայտնին՝ Վաչե Ամարյանը, ում կերպարը թվում է՝ թե տրամաբանորեն  չպիտի հրաժարվեր իր տիպիկ հայկական արծվաքթից, քանի որ Վաչեն հենց այդպես էլ ընկալվել էր իր առաջին իսկ տեսահոլովակից՝ առնական, հայեցի, խարիզմատիկ, իսկական կովկասցի ինքնավստահ տղամարդ, ով կանանց գրավելու համար հաստատ հույսը չի դնում զուտ արտաքինի վրա:

Վիրահատությունից առաջ

Վիրահատությունից հետո

Ինչևէ՝ Վաչեն հիմա  փոխվել է, նա արդեն գլամուռի մեջ է «խորացել»,  ու մոռացել է, որ հենց իր բրուտալության համար են սիրել թե՛ նրան, թե՛ իր «Բալա» տեսահոլավակն ու երգը…

Հայաստանի պլաստիկ վիրահատության No 1 զոհ Լիլի Մորտոն հիմա էլ վիրահատել է քիթը. տեսեք, թե ինչի է վերածվել

Լիլիթ Մարտիրոսյանը՝ նույն ինքը Լիլի մորտոն ժամանակին նորմալ արտաքինով աղջիկ էր և ոչինչով չէր տարբերվում մնացածից: Հիմա Լիլիին համարում են պլաստիկ վիրահատության No 1 զոհը Հայաստանում մենակ այն պատճառով որ մարմնի ցանկացած մասը պլաստիկ միջամտության արդյունք է: Լիլին մի քանի լուսանկար է հրապարակել իր ինստագրամի էջում, որտեղ նշում է քթի վիրահատության մասին, բայց նրա ամնողջ դեմքն է սիլիկոնից, որը եթե հանես կարող ես մի ամբողջ անվանդող դրանից պատրաստել: Լավ, եթե դեմքիդ վրա միայն աչքերդ են բնական մնացել, այն էլ ֆոտոշոփի միջոցով փոխում ես, ի՞նչ իմաստ ունի հեշթեգով գրել natural, եթե ոչ մի բնական բան չկա վրատ: Հիշում եք՝ առաջ քիթը տարօրինակ կերպով ֆոտոշոփ էր անում, հիմա արդեն վիրահատել է և ինչպես հասկանում եմ հաջորդն աչքերն են:

Գայա Արզումանյանը հոգեբույժի կարիք ունի, օգնե՛ք աղջկան…

Երգչուհի Գայա Արզումանյանն իրեն իրոք կորցրել է: Աղջկա ոչ ադեկվատ պահվածքը սոցցանցերում անհանգստության տեղիք է տալիս, բայց դե մտածում ես՝ մարդ է, ինքը գիտի, ինչ կկամենա՝ կանի, ինքը՝ իրա սոցէջերը: Բայց արի ու տես, որ աղջկա վիճակն արագ տեմպերով դեպի վատն է գնում ու հիմնա նա իր անադեկվատությունը չի զլանում դրսևորել նաև հարցազրույցներում: Օրերս էլ այդ փառապանծ ՛՛արցախուհին՛՛(այդպես է նրան նկարագրել լրոգրողըJ) հայտարարել է՝ ՛՛ես հայկական շոուբիզնեսում ամենա-ամենա արցախցի ներկայացուցիչն եմ՛՛…Այսինքն՝ ի՞նչ նկատի ունի Գայան, գուցե՞ ուզում է ասել որ իր կաբառե-արտիստի կերպա՞րն է բնութագրում արցախցի կնոջը, թե՞ նրա անգրագետ, ինտելեկտի տարրական բազայից զուրկ մտքեր-ստատուսներն են տիպիկ արցախյան: Էլ չխոսեմ նրա կողմից ամիսներ առաջ ՛՛բռնաբարված՛՛ ՛՛Ղարաբաղի նախշուն բաջիի՛՛ մասին, որն ինֆարկտի հասցրեց արցախյան մշակութային ողջ հանրությանը: Մի խոքսով, շատ չծավալվեմ՝ էս աղջիկը հոգեբույժների լուրջ  միջամտության կարիք ունի, բարի մարդի՛կ, զբաղվեք այս հարցով…

http://hayreniq.am/am-n-161.html

Հայկական տոնական եթերի հակաէսթետիկ ապուշությունն ու նրա անհաշիվ կրկնությունները

Ամանորյա հայկական եթերացանցը սովորական էր՝ ստանդարտ, միանման տոնական շոուներով, հարյուր տարվա հնության նախագծերի կրկնություններով, ու երբեք չհնացող, միշտ սիրելի ու հավերժ դասական հրաշալի հայկական ֆիլմերի ցուցադրություններով: Սակայն որքան փորձում եմ ուղեղիցս հանել Սերգեյ Դանիելյանի մերկ մարմնի տեսարանը՝ չի ստացվում: Օրը ցերեկով, երբ մարդիկ այդ ժամին միմյանց հյուր են գնում ու սեղանի շուրջ նստած հինգ օր շարունակ տեսնում են դերասանի մերկ հետույքը՝ իսկապես՝ Սիրոշոյի ասած՝մոռանալ չի լինի… լավ՝ որքանո՞վ էր տրամաբանական այդ տգեղ ու հակաէսթետիկ տեսարանով տափակ, անբովանդակ, խղճուկ այդ ՛՛ֆիլմը՛՛ 5 անգամ կրկնելու իմաստը: Հասկացանք, որ անցնող տարին շատ վատն էր, բայց ձեր ինչների՞ն էր պետք նաև 2017-ի Ամանորը մարդկաց հուշերում Սերգեյ Դանիելյանի 5-րդ կետի պատկերով հավերժացնելը: Մի խոսքով՝ տհաճ, անճաշակ, հիմար ֆիլմ,  ու հիմա եմ հասկանում, թե ինչու ՛՛ վայ մամա ջան՛՛… որովհետև նման տուպիզմը դիտելուց հետո լացդ է գալիս ու միայն վերոհիշյալ ողբալի արտահայտությունն ես քթիդ տակ անընդհատ ուզում ասել: Մի հարց միայն այսքան ժամանակ ինձ մնաց անհասկանալի… հրաշալի այդ դերասանական կազմը ի՞նչ գիպնոզի ազդեցթության տակ է հանձն առել նման տափակաբանության մեջ խաղալու պարտականությունը: Ափսոս ձեր խաղը, ձեր դասական հայերենով դուբլյաժը, որ նման հիմարության մեջ եք ներդրել: